Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 27:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդ, լսի՛ր իմ խոսքը, որդյա՛կ. վե՛ր կաց, գնա՛ Միջագետք՝ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիմա լսի՛ր իմ խոսքը, որդի՛ս. փախիր գնա՛ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 27:43
14 Խաչաձեւ Հղումներ  

Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։


Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան էր։ Լաբանը դուրս վազեց դեպի աղբյուրը՝ ծառայի մոտ։


Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։


Սակայն նրա մայրը նրան ասաց. «Թող ինձ վրա գա այդ անեծքը, որդյա՛կ, միայն թե լսի՛ր ինձ. գնա՛ և բե՛ր»։


Ռեբեկային տեղեկացրին Եսավի՝ իր երեց որդու մտադրության մասին։ Նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդուն՝ Հակոբին, ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավը սպառնում է սպանել քեզ։


Արդ, որդյա՛կ իմ, լսի՛ր ինձ, թե ի՛նչ եմ ասում քեզ։


Հակոբը Երդման ջրհորի մոտից ելավ և գնաց դեպի Խառան։


Իսահակն ուղարկեց Հակոբին, և նա գնաց Ասորիների Միջագետք՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի մոտ, որը Ռեբեկայի՝ Հակոբի ու Եսավի մոր եղբայրն էր։


Հակոբն էլ, անսալով իր հոր ու մոր խոսքերին, գնաց Ասորիների Միջագետք,


Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր Բեթել և բնակվի՛ր այնտեղ։ Այնտեղ զոհասեղա՛ն պատրաստիր Աստծու համար, որը երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։


Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։


Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները հավատարիմ մնացին այն պատվիրանին, որ նա տվել էր իր որդիներին՝ գինի չխմել։ Եվ նրանք չխմեցին մինչև օրս, որովհետև հնազանդվեցին իրենց հոր պատվիրանին։ Իսկ ես սկզբից ևեթ խոսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ։


Պետրոսն ու առաքյալները պատասխան տվեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։