Քո սերունդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկն ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվվեն։
ԾՆՆԴՈՑ 26:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերն այդ գիշեր երևաց նրան ու ասաց. «Ես եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը, մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. կօրհնեմ քեզ և կբազմացնեմ քո սերունդն իմ ծառա Աբրահամի պատճառով»։ |
Քո սերունդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկն ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվվեն։
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։
Աստված լսեց երեխայի ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Աստված երկնքից Ագարին ձայն տվեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում է։
անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին,
Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կենալով միասին գնացին դեպի Երդման ջրհորը, և Աբրահամը բնակություն հաստատեց Երդման ջրհորի մոտ։
Եվ ասաց. «Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, այսօր ինձ հաջողությո՛ւն պարգևիր և ողորմի՛ր իմ տեր Աբրահամին։
Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։
Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»։
Իմ Աստվածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, և դու ժողովուրդներին միավորող դառնաս։
Եվ ասաց նրանց. «Նայելով ձեր հոր դեմքին՝ զգում եմ, որ նա իմ նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։
Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ և եկավ Երդման ջրհորի մոտ, որտեղ զոհ մատուցեց իր հոր՝ Իսահակի Աստծուն։
Եղիան ասաց նրան. «Քաջալերվի՛ր, գնա՛ և արա՛ այնպես, ինչպես ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանա՛կ պատրաստիր ու բե՛ր և ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար։
Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։
Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։
Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակավին օգնություն պիտի գտնես։ Մի՛ վախեցիր, ծառա՛ իմ Հակոբ, և դու, սիրեցյա՛լ իմ Իսրայել, որին ընտրել եմ։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Դուք, որ ճանաչում եք իրավունքը, և դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մեջ իմ օրենքն ես կրում, լսե՛ք ինձ. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից, և նրանց բամբասանքը թող ձեզ ամոթանք չպատճառի,
Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ ստրկության բնակավայրից, որպեսզի լինեմ նրանց Աստվածը, քանզի ես եմ Տերը»։
“Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։ Ուրեմն Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի»։
“Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը”։ Մովսեսը, զարհուրած, չէր համարձակվում նայել։
Քաղաքի ամբողջ ավարը կհավաքես փողոցները և քաղաքն ու ողջ ավարը կայրես հրով՝ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և այն ավերակի թող վերածվի հավիտյան և այլևս չվերակառուցվի։
Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։
Հիրավի, ավելի լավ տեղ են տենչում, այսինքն՝ երկնավոր մի վայր։ Ահա թե ինչու Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։
Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 117(118).6)։
Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,
Հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր, ինչ որ ասես ինձ, բոլորը կանեմ քեզ համար, որովհետև իմ ժողովրդի ողջ տոհմը գիտի, որ դու առաքինի կին ես։