Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
ԾՆՆԴՈՑ 24:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծառան հանեց արծաթե զարդեր ու ոսկե զարդեր, զգեստներ և տվեց Ռեբեկային։ Թանկարժեք ընծաներ տվեց նրա եղբորն ու մորը։ |
Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
Երբ բոլոր ուղտերը հագեցան, ծառան նրան տվեց ոսկե գինդեր՝ յուրաքանչյուրը մեկ դահեկանի քաշով, և տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին։
Հայրը նրանց տվել էր բազում պարգևներ՝ արծաթ, ոսկի, զենքեր, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում, իսկ թագավորությունը հանձնել էր Հովրամին, քանի որ նա էր անդրանիկը։
Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, ոսկի, կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։
Արդ, ժողովրդին գաղտնի հայտնի՛ր, որ յուրաքանչյուր ոք իր ընկերոջից և յուրաքանչյուր կին իր հարևանուհուց ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ թող փոխ առնեն»։
Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես իրենց հրամայել էր Մովսեսը. եգիպտացիներից խնդրեցին ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ։
Այլ ամեն մի կին իր դրացուց և երդկակցից կխնդրի ոսկե ու արծաթե զարդեր, նաև զգեստներ։ Եվ կզարդարեք ձեր որդիներին ու ձեր դուստրերին և այդպիսով մերկացրած կլինեք եգիպտացիներին»։
Նրանք ուրախություն պատճառեցին Եզեկիային, որը ցույց տվեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու և արծաթի, զենքերի բոլոր պահեստները, ամեն բան, ինչ կար իր գանձարաններում։ Իր տանը, իր ամբողջ տերության սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցույց չտար։