Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Երբ բոլոր ուղտերը հագեցան, ծառան նրան տվեց ոսկե գինդեր՝ յուրաքանչյուրը մեկ դահեկանի քաշով, և տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Երբ ուղտերը վերջացրին խմելը, մարդը կես սիկղ քաշով մի ոսկի օղակ առավ և նրա ձեռքերի համար երկու ապարանջան հանեց՝ տասը սիկղ քաշով ոսկի,

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:22
16 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե հարսը կմոռանա իր զարդը, և կույսը՝ իր լանջագեղ գոտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացավ ինձ։


Ես նրան հարցրի ու ասացի. “Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ”։ Նա պատասխանեց. “Ես Մեղքայի և Նաքովրի որդի Բաթուելի դուստրն եմ”։ Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին


Գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները տեսնելով և իր քույր Ռեբեկայից լսելով, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ մոտեցավ ծառային, որ դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,


Եվ ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ.


որին թող արգելք չլինի ձեր արտաքինը՝ զարդարված հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով,


Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։


Ապա հարցրեց նրան՝ ասելով. «Ո՞ւմ դուստրն ես դու, ասա՛ ինձ, քո տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»։


Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։


և իմ հորեղբոր որդի Անամայելից գնեցի ագարակը, որն Անաթովթում է։ Նրա համար կշռեցի յոթ սիկղ արծաթ և տասն արծաթադրամ.


«Հայտնի է տեղը արծաթի, որտեղից այն հանվում է, և տեղը ոսկու, որտեղ այն զտվում է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ