Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքովրի Մեղքա կնոջ որդի Բաթուելի դուստրն էր. նա ուսին սափոր ուներ։
ԾՆՆԴՈՑ 24:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լաբանն ու Բաթուելը պատասխանելով ասացին. «Տիրոջ կամքն է այդ, և մենք չէ, որ այո կամ ոչ պիտի ասենք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լաբանը և Բաթուելը պատասխանեցին՝ ասելով. «Այս բանը Տիրոջից է. մենք քեզ լավ կամ վատ չենք կարող ասել։ |
Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքովրի Մեղքա կնոջ որդի Բաթուելի դուստրն էր. նա ուսին սափոր ուներ։
Ահա Ռեբեկան քո առջևում է, ա՛ռ և գնա՛։ Եվ թող դառնա քո տիրոջ որդու կինը, ինչպես ասել է Տերը»։
Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։
Եվ օրհնելով Ռեբեկային՝ ասացին. «Քո՛ւյր մեր, քո սերունդը թող հազարավոր ու բյուրավոր դառնա և ժառանգի քո թշնամիների քաղաքները»։
Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։
Ես հիմա կարող էի քեզ չարիք պատճառել, բայց քո հոր Աստվածը երեկ ասաց ինձ. “Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես”։
Աբեսաղոմը Ամովնի մասին վատ կամ լավ բան չասաց, բայց Աբեսաղոմն ատում էր Ամովնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։
Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Տերն էր խոտորել նրան, որպեսզի Տերը հաստատեր իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամի վերաբերյալ։
“Այսպես է ասում Տերը. մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ, և թող յուրաքանչյուրը վերադառնա իր տունը, քանզի ինձնից եղավ այդ բանը”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և անսալով Տիրոջը՝ հետ դարձան։
Որովհետև իշխանները նստած չարախոսում էին ինձնից, Բայց քո ծառան խորհում էր քո իրավունքների մասին։
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։
Եվ եթե Աստված միևնույն պարգևը հավասարապես տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։