Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Տերը դա արեց, և մեր աչքերին սքանչելի է»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 12:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև իշխանները նստած չարախոսում էին ինձնից, Բայց քո ծառան խորհում էր քո իրավունքների մասին։


Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։


Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։


Աստված ուզեց ցույց տալ նրանց այդ խորհրդի փառավոր հարստությունը հեթանոսների մեջ, այսինքն՝ Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեր մեջ։


Բոլորը սքանչանում էին, զարմանում և միմյանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»։


Հակոբի մեջ կախարդություն անող չկա, ոչ էլ Իսրայելի մեջ՝ մոգություն։ Ժամանակին թող հայտնվի Հակոբին ու Իսրայելին, ինչ որ Աստված կատարելու է։


Լաբանն ու Բաթուելը պատասխանելով ասացին. «Տիրոջ կամքն է այդ, և մենք չէ, որ այո կամ ոչ պիտի ասենք։


Ինձնից հեռացրո՛ւ նախատինքն ու արհամարհանքը, Որովհետև քո վկայությունները փնտրեցի։


Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ