Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 “Այսպես է ասում Տերը. մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ, և թող յուրաքանչյուրը վերադառնա իր տունը, քանզի ինձնից եղավ այդ բանը”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և անսալով Տիրոջը՝ հետ դարձան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 “Այսպես է ասում Տերը. "Մի՛ ելեք և պատերազմ մի՛ արեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ. թող ամեն մարդ վերադառնա իր տուն, որովհետև այս բանն ինձնից է եղել"”»։ Եվ նրանք լսեցին Տիրոջ խոսքը և ետ դարձան ու գնացին Տիրոջ խոսքի համաձայն։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:24
13 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Տերն էր խոտորել նրան, որպեսզի Տերը հաստատեր իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամի վերաբերյալ։


Անձամբ թագավորեցին, բայց ոչ ինձանով. տիրեցին, բայց ցույց չտվեցին ինձ, իրենց արծաթից և ոսկուց իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի կործանվեն։


Ամասիան առանձնացրեց Եփրեմից իր մոտ եկած զորքը, որպեսզի իր տեղը վերադառնա։ Նրանք շատ զայրացան Հուդայի վրա և բարկությամբ ու ցասումով վերադարձան իրենց տեղը։


“Այսպես է ասում Տերը. “Մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ, ամեն ոք թող վերադառնա իր տունը, որովհետև այս բանն ինձնից եղավ”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և հրաժարվեցին Հերոբովամի վրա արշավելուց։


Մի՛ ելեք, որովհետև Տերը ձեզ հետ չէ, և կընկնեք ձեր թշնամիների առաջ։


Հերոբովամը Եփրեմի լեռան վրա կառուցեց Սյուքեմը և այնտեղ էր բնակվում։ Այնուհետև այնտեղից ելավ ու շինեց Փանուելը։


Լաբանն ու Բաթուելը պատասխանելով ասացին. «Տիրոջ կամքն է այդ, և մենք չէ, որ այո կամ ոչ պիտի ասենք։


Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։


Ռոբովամն ու Հերոբովամը միշտ պատերազմի մեջ էին։


Տիրոջից էր, որ Հովրամի մոտ գնալը Օքոզիայի կործանումը լինի։ Երբ նա եկավ, ելավ Նամեսսիի որդի, Տիրոջից օծյալ Հեուին հանդիպելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ