Սակայն Աստված ահավոր ու դաժան պատուհասներով պատժեց փարավոնին ու նրա ընտանիքի անդամներին Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։
ԾՆՆԴՈՑ 20:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամն աղոթեց առ Աստված, և Աստված բուժեց Աբիմելեքին և նրա կնոջն ու նրա աղախիններին, որոնք սկսեցին ծննդաբերել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամն աղոթեց Աստծուն, և Աստված բժշկեց Աբիմելեքին, նրա կնոջն ու նրա աղախիններին, և նրանք կրկին ծնում էին։ |
Սակայն Աստված ահավոր ու դաժան պատուհասներով պատժեց փարավոնին ու նրա ընտանիքի անդամներին Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։
Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, աղոթք կանի քեզ համար, և դու կենդանի կմնաս։ Եթե չվերադարձնես, իմացի՛ր, որ դու և քո բոլոր յուրայինները կմեռնեք»։
Երբ Տերը տեսավ, որ Լիան անտեսվում է Հակոբի կողմից, նրա արգանդը բեղմնավոր դարձրեց, այնինչ Ռաքելն ամուլ էր։
Եվ թող անուշահոտ պատարագ մատուցեն Տիրոջը՝ երկնքի Աստծուն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։
Բայց հիմա յոթ զվարակ առե՛ք ու յոթ խոյ, գնացե՛ք իմ ծառա Հոբի մոտ, ու թող նա ողջակեզ անի ձեզ համար, իմ ծառա Հոբը թող նաև աղոթի ձեզ համար, քանի որ, եթե ես նկատի ունեցած չլինեի նրան, ու նրա համար չլիներ այս, ես արդարև կորստի մատնած կլինեի ձեզ, որովհետև իմ ծառա Հոբի մասին ճշմարիտ բաներ չասացիք»։
որովհետև այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ արարեց նրանց, ովքեր հետո են գալու. «Դուք ինձ հարցրեք իմ որդիների ու դուստրերի մասին և իմ ձեռքի գործերի համար պատվե՛ր տվեք ինձ։
Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։
Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։