Նրանք դեռ քուն չէին մտել, երբ Սոդոմ քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծեր, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը,
ԾՆՆԴՈՑ 19:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց նրանց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և ասաց. «Եղբայրնե՛րս, աղաչում եմ ձեզ, չարություն մի՛ արեք։ |
Նրանք դեռ քուն չէին մտել, երբ Սոդոմ քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծեր, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը,
Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել։ Նրանց բերեմ ձեզ մոտ, և նրանց հետ վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ, միայն թե այդ մարդկանց նկատմամբ որևէ մեղք մի՛ գործեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ»։
Եթե որևէ տղամարդ մեկ այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, երկուսն էլ պղծություն գործած կլինեն։ Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև հանցավոր են։
Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,
Այդ պատճառով էլ Աստված նրանց իրենց սրտերի ցանկությամբ հանձնեց պղծության, որպեսզի իրենց մեջ անարգեն իրենց մարմինները։
նա թող բնակվի քեզ հետ ու քեզ մոտ տեղավորվի այնտեղ, որտեղ հարմար է գտնում։ Նրան նեղություն մի՛ պատճառեք։
ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։
Այն մարդը՝ տան տերը, գնաց նրանց մոտ և ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամություն մի՛ արեք, այդ մարդու՝ իմ տունը մտնելուց հետո այդ անզգամությունը մի՛ արեք։