Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 20:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Եթե որևէ տղամարդ մեկ այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, երկուսն էլ պղծություն գործած կլինեն։ Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև հանցավոր են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եթե մի տղամարդ պառկի մի ուրիշ տղամարդու հետ, ինչպես պառկում են մի կնոջ հետ, երկուսն էլ պղծություն են արել. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 20:13
9 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Որտե՞ղ են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ»։


Այր մարդուն չմերձենաս, ինչպես մերձենում ես կնոջը, որովհետև դա պղծություն է։


Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ,


նա թող բնակվի քեզ հետ ու քեզ մոտ տեղավորվի այնտեղ, որտեղ հարմար է գտնում։ Նրան նեղություն մի՛ պատճառեք։


Իսրայելի դուստրերի մեջ և ոչ Իսրայելի որդիների մեջ պոռնիկ չպետք է լինի։ Իսրայելի դուստրերից և որդիներից որևէ մեկին չընծայաբերեք կուռքերի պոռնկության։


պոռնիկների, արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների, սուտ երդում անողների և այն բոլոր արարքների համար, որոնք հակառակ են առողջ վարդապետությանը,


ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։


Երբ նրանց սրտերը զվարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրեն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը և խոսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ կենակցենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ