ԾՆՆԴՈՑ 19:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քո ծառան ողորմություն գտավ քո առաջ, և իմ նկատմամբ ցույց տվեցիր քո արդարությունը՝ փրկելով իմ անձը, բայց ես չեմ կարողանա փախչել լեռը, և գուցե կործանումն ինձ հասնի, և մեռնեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ահա քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և մեծ էր քո ողորմությունը, որ արիր ինձ՝ փրկելով իմ կյանքը. բայց ես չեմ կարող լեռը փախչել, որպեսզի չարիք չհասնի ինձ, և ես մեռնեմ։ |
Ահա այս փոքր քաղաքը մոտ է, և կկարողանամ այնտեղ հասնել ու կփրկվեմ. չէ՞ որ փոքր է։ Եվ կփրկվեմ քո շնորհիվ»։
Ղովտը ելավ Սեգովրից և բնակություն հաստատեց լեռան վրա իր երկու դուստրերի հետ, որովհետև վախեցավ մնալ Սեգովրում։ Նա իր երկու դուստրերի հետ բնակվեց մի քարայրում։
Հովսեփը շնորհ գտավ իր տիրոջ առաջ, եղավ նրա սիրելին։ Այդ պատճառով էլ նա վերակացու կարգեց նրան իր տան վրա և իր ողջ ունեցվածքը վստահեց Հովսեփին։
ապա նրան պիտի պատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին իրենց Տիրոջը՝ Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից՝ ստրկության տնից, իսկ իրենք հարեցին օտար աստվածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տերը նրանց վրա թափեց այս ամբողջ չարիքը”»։
Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի լինեմ ձեզ հետ, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզ. նրան ինձ մո՛տ բերեք»։
Նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ։
Այդ օրը սրտմտությամբ պիտի բարկանամ նրանց վրա, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղություններ պիտի գտնեն ու այդ օրը պիտի ասեն. “Այս չարիքները մեզ վրա թափվեցին, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, մեզ հետ չէ”։
Դավիթն իր մտքում ասաց. «Ի վերջո մի օր Սավուղի ձեռքն եմ ընկնելու։ Ավելի լավ է գնամ այլազգիների երկիրը։ Եթե պատահի, որ Սավուղն ինձ փնտրի Իսրայելի բոլոր սահմաններում, դարձյալ նրա ձեռքից կազատվեմ»։