Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 19:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Ահա այս փոքր քաղաքը մոտ է, և կկարողանամ այնտեղ հասնել ու կփրկվեմ. չէ՞ որ փոքր է։ Եվ կփրկվեմ քո շնորհիվ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Ահա այս քաղաքը մոտիկ է այնտեղ փախչելու համար, և այն փոքր է. թող այնտեղ փախչեմ (չէ՞ որ այն փոքր է), և իմ անձը փրկվի»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 19:20
9 Խաչաձեւ Հղումներ  

Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։


Ղովտը ելավ Սեգովրից և բնակություն հաստատեց լեռան վրա իր երկու դուստրերի հետ, որովհետև վախեցավ մնալ Սեգովրում։ Նա իր երկու դուստրերի հետ բնակվեց մի քարայրում։


կասես՝ “Նրա քույրն եմ”, որպեսզի քո շնորհիվ ինձ լավ լինի, և քո շնորհիվ կենդանի մնամ»։


քո ծառան ողորմություն գտավ քո առաջ, և իմ նկատմամբ ցույց տվեցիր քո արդարությունը՝ փրկելով իմ անձը, բայց ես չեմ կարողանա փախչել լեռը, և գուցե կործանումն ինձ հասնի, և մեռնեմ։


Եվ ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ և քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր։


Իսկ Երեմիան ասաց. «Չեն մատնի քեզ, սակայն լսի՛ր Տիրոջ խոսքերը, որ ես հայտնում եմ քեզ. քեզ համար լավ կլինի, և քո անձը կփրկվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ