Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 39:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Հովսեփը շնորհ գտավ իր տիրոջ առաջ, եղավ նրա սիրելին։ Այդ պատճառով էլ նա վերակացու կարգեց նրան իր տան վրա և իր ողջ ունեցվածքը վստահեց Հովսեփին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Հովսեփը շնորհ գտավ նրա առաջ և ծառայում էր նրան։ Եվ նա իր տան վրա վերակացու կարգեց նրան և իր ամբողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 39:4
23 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ի՞նչ պիտի տաս ինձ, երբ ես կորչում եմ անորդի, և իմ ժառանգորդն իմ ընդոծին Մասեկի որդի Եղիազար Դամասկացին է»։


ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, քո ծառային մի՛ անտեսիր,


քո ծառան ողորմություն գտավ քո առաջ, և իմ նկատմամբ ցույց տվեցիր քո արդարությունը՝ փրկելով իմ անձը, բայց ես չեմ կարողանա փախչել լեռը, և գուցե կործանումն ինձ հասնի, և մեռնեմ։


Աբրահամն ասաց իր տան ավագագույն ծառային՝ իր ամբողջ ունեցվածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ։


պատվեր տվեց նրանց ու ասաց. «Այսպե՛ս կասեք իմ տեր Եսավին, թե այսպես է ասում քո ծառա Հակոբը. “Լաբանի մոտ ապրեցի մինչև այժմ։


Հակոբն ասաց. «Այդպես չէ. եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն ընդունի՛ր իմ ընծաները, որովհետև երբ քո դեմքը տեսա, կարծես թե Աստծու դեմքը տեսնեի։ Ինձ բարությամբ ընդունեցիր,


Ապա Եսավը հարցրեց. «Իսկ ի՞նչ էին այն բոլոր գնացողները, որ ինձ հանդիպեցին»։ Նա պատասխանեց. «Որպեսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»։


Բայց նա չցանկացավ և իր տիրոջ կնոջն ասաց. «Քանի որ իմ շնորհիվ իմ տերը ոչ մի հոգս չունի իր տան ողջ ունեցվածքի նկատմամբ և իր ողջ ունեցվածքը վստահել է ինձ,


Նրա ծառա Զամբրին՝ հեծելազորի կես մասի հրամանատարը, ըմբոստացավ նրա դեմ, երբ նա Թերսայում հանդերձապետ Արսայի տանը խմել հարբել էր։


Իմաստուն սպասավորը հաճելի է թագավորին. և իր փութկոտությամբ թոթափում է անարգանքը։


Որովհետև Աստծու բոլոր գործերը արդարությամբ են, ամբարիշտը պահվում է չար օրվա համար։


Իմաստուն ծառան պիտի տիրի անմիտ տերերի վրա և ժառանգությունը բաժանի եղբայրների միջև։


Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։


Ով թզենի է տնկում, պիտի նրա պտուղն ուտի, ով իր տիրոջն է պահում, պիտի պատվվի։


Եվ բարի՛ն խորհիր Տիրոջ ու մարդկանց առջև,


Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։


Հնձվորների վրա նշանակված ծառան պատասխանեց ու ասաց. «Մովաբացի աղջիկն է, որ Նոոմինի հետ վերադարձավ Մովաբի դաշտից։


Սավուղը Հեսսեին լուր ուղարկեց՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, քանի որ իմ առաջ շնորհ գտավ»։


Իսկ մանուկ Սամուելը շարունակում էր մեծանալ և հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ