Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։
ԾՆՆԴՈՑ 14:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ պատերազմի ելան Սոդոմի արքա Բաղակի, Գոմորի արքա Բարսայի, Ադամայի արքա Սենայի, Սեբոյիմի արքա Սիմոբորի, ինչպես նաև Բաղակի, այսինքն՝ Սեգովրի թագավորի դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ սրանք պատերազմեցին Սոդոմի Բարա թագավորի, Գոմորի Բարսա թագավորի, Ադմայի Սենաբ թագավորի, Սեբոյիմի Սիմոփոր թագավորի, ինչպես նաև Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորի դեմ։ |
Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։
Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։
Աբրամը բնակություն հաստատեց քանանացիների երկրում, իսկ Ղովտը բնակվեց այն կողմերում գտնվող մի քաղաքում և իր վրանը խփեց Սոդոմում։
Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։
Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։
Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։
մյուս գունդը՝ դեպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դեպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը։