ԾՆՆԴՈՑ 13:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրամը չվեց և եկավ ու բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնում է, և այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար։ |
Փրկվածներից մեկը եկավ ու այդ մասին պատմեց Աբրամին։ Նա բնակվում էր Մամբրեի կաղնու մոտ։ Մամբրեն և նրա եղբայրներ Եսքողն ու Օնանը Աբրամի դաշնակիցներն էին։
ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։
Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։
Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը և իր վրանը խփեց այդտեղ։ Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին։
Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե՝ Դաշտի քաղաքը [𝕸 Կիրիաթ Հաարբա], որը Քեբրոնն է, քանանացիների երկրում, որտեղ որպես պանդուխտ ապրեցին Աբրահամն ու Իսահակը։
Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ
Եվ Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա բոլոր տեսակի մաքուր անասուններից ու բոլոր տեսակի մաքուր թռչուններից ողջակեզ մատուցեց զոհասեղանի վրա։
Դրանից հետո Դավիթը, հարց տալով Տիրոջը, ասաց. «Արդյոք գնա՞մ Հուդայի քաղաքներից որևէ մեկը»։ Տերն ասաց նրան. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ Տերն ասաց՝ Քեբրոն։
Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։
Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։
Հավատո՛վ նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ, որոնք ժառանգակից էին նույն խոստման.
Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների մեջ՝ Աստծու հրամանով։ Հեսուն նրան տվեց Արբոկ քաղաքը, որը Ենակի որդիների մայրաքաղաքն է, այսինքն՝ Քեբրոնը։