Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
ԺՈՂՈՎՈՂ 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդու համար ավելի լավ է իմաստունի հանդիմանությունը լսել, քան անմիտների երգը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լավ է իմաստունների կշտամբանքը լսել, քան թե անմիտների երգը։ |
Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
Խրատը հեռու է վանում աղքատությունն ու անարգանքը, իսկ հանդիմանություն լսողը պիտի փառավորվի։
Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։
Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։
Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։