6 Լավ են բարեկամի ապտակները, քան թշնամու կեղծ համբույրը։
6 Բարեկամի պատճառած վերքերն անկեղծ են, բայց լիառատ են ոսոխի համբույրները։
Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
Արդար շուրթերը ծածկում են թշնամությունը, իսկ բամբասանք նյութողներն անմիտներ են։
Վերքերն ու հարվածները չարերին են պատահում և տանջանքները՝ որովայնի խորքերում։
Հագեցած մարդն արհամարհում է մեղրն ու խորիսխը, բայց քաղցածին դառն էլ քաղցր է թվում։
Ով հանդիմանում է մարդուն նրա ճանապարհի համար, ավելի շնորհ պիտի գտնի, քան լեզվով շողոքորթողը։
Քանի որ նրանք, որ մի փոքր ժամանակով են, ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը։
Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։