Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք քեզ նման չի լինելու։
ԺՈՂՈՎՈՂ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն և թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին, ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մեկն է վայելելու դրանք։ Սա ևս ունայնություն է ու ծանր ցավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված մի մարդու հարստություն, ունեցվածք և պատիվ է տալիս, այնպես, որ իր հոգու ցանկացած բաներից ոչ մի պակասություն չունենա. բայց Աստված նրան իշխանություն չի տալիս դրանցից ճաշակելու, այլ մի օտար մարդ է ուտում այն։ Սա ունայնություն է և դառը չարիք։ |
Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք քեզ նման չի լինելու։
Տերն ի վերուստ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների առաջ, նրան թագավորական այնպիսի փառք տվեց, որ նրանից առաջ ոչ մի թագավոր չէր ունեցել։
Նա վախճանվեց խոր ծերության մեջ, առաջացած տարիքում, հարստության մեջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագավորեց նրա փոխարեն։
Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում, չխնդրեցիր ո՛չ մեծ հարստություն, ո՛չ փառք, ո՛չ քո հակառակորդների մահը, ո՛չ էլ երկար կյանք, այլ իմաստնություն ու իմացություն խնդրեցիր, որ կարողանաս ղեկավարել իմ ժողովրդին, որի թագավորն եմ դարձրել քեզ,
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։
Դա կողակից չունեցող մարդն է, որ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի, ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքը վերջ չունի, և աչքն էլ չի կշտանում հարստությամբ։ Նա չի ասում. «Ո՞ւմ համար եմ ջանք թափում և ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից»։ Սա ևս ունայնություն է և ժանտ զբաղմունք։
Եվ հետո նրա բոլոր օրերը խավար են ու սուգ և անցնում են շատ հոգսերի, հիվանդությունների և բարկության մեջ։
Աստված ամեն մարդու հարստություն և ունեցվածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել։ Դա ևս Աստծու պարգևն է։
Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։ Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։
Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կուտի քեզ անծանոթ մի ազգ, և դու մշտապես զրկված ու խորտակված կմնաս։
Երբ որ գնաք, կտիրեք մի անհոգ ժողովրդի և ընդարձակ երկրի, որովհետև Աստված այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրա եղած ոչ մի բանի պակասություն չկա»։