Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Երբ որ գնաք, կտիրեք մի անհոգ ժողովրդի և ընդարձակ երկրի, որովհետև Աստված այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրա եղած ոչ մի բանի պակասություն չկա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Հենց որ գնաք, կմտնեք անհոգ մի ժողովրդի մեջ և ընդարձակ մի երկիր, որն Աստված ձեր ձեռքն է տվել, և այնպիսի մի տեղ, ուր երկրի վրա եղած բաներից ոչինչ պակաս չէ»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:10
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային և գնացին Լայիսա՝ հանգիստ և վստահ ու անհոգ ժողովրդի վրա, նրանց սրի քաշեցին և քաղաքն այրեցին։


Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդովնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում որևէ մեկը չէր իշխում մյուսին, խոսքով չէր վիրավորում մյուսին, չէր ճնշում մյուսին գանձ դիզելու համար, որովհետև Սիդովնից հեռու էին և ասորեստանցիների հետ գործ չունեին։


Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։


այն օրը նրանց ձեռք մեկնեցի՝ եգիպտացիների երկրից դուրս բերելու դեպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը։


Յոթերորդ անգամ պտտվելիս քահանաները հնչեցրին փողերը, և Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Այժմ աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը մեր ձեռքը հանձնեց։


«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։


Այնպես, ինչպես վարվեցին ինձ հետ Սեիրում բնակվող Եսավի որդիները և Արոյերում բնակվող մովաբացիները, մինչև որ անցնեմ Հորդանանը և հասնեմ այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է մեզ”։


և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։


Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք մտանք, շրջեցինք այն երկրում մինչև Լայիսա և տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակվում է անհոգ՝ սիդովնացիների նման. նրանք հեռու են Սիդովնից և ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև տեսանք այն երկիրը, որ շատ լավն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ եք։ Հիմա ինչո՞ւ եք հապաղում գնալ մտնելու և այն երկիրը ժառանգելու։


Եվ այնտեղից՝ Սարաայից և Եսթավուղից, Դանի ազգատոհմից վեց հարյուր մարդիկ գնացին՝ զինված պատերազմական զենքերով։


Երկու երիտասարդները հետ դարձան, իջան լեռից, անցան գետը, հասան Հեսուի՝ Նավեի որդու մոտ և պատմեցին իրենց հետ պատահած բոլոր դեպքերը։


Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ