Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 5:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Աստված ամեն մարդու հարստություն և ունեցվածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել։ Դա ևս Աստծու պարգևն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Ահա իմ տեսածը. լավ և վայելուչ է ուտել ու խմել և արեգակի տակ իր կատարած աշխատանքով բարիք վայելել կյանքի այն քիչ օրերին, որ Աստված տվել է, որովհետև դա է նրա բաժինը։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 5:18
16 Խաչաձեւ Հղումներ  

Մարդուս համար ուտելուց, խմելուց և սեփական վաստակով ինքն իրեն հաճույք պատճառելուց ավելի լավ բան չկա։ Բայց ես տեսա, որ այդ ևս Աստծուց է լինում,


Տեսա նաև, որ մարդուս համար չկա ուրիշ ավելի լավ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետև դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թե ի՛նչ է լինելու իրենից հետո։


Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։


Արի՛, ուրախությամբ կե՛ր քո հացը և զվարթ սրտով խմի՛ր քո գինին, քանզի Աստված արդեն իսկ հավանել է քո արած գործերը։


Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև արեգակի ներքո մարդու համար ուտելուց, խմելուց և ուրախ լինելուց բացի ուրիշ ավելի լավ բան չկա, քանի որ նրա ողջ կյանքում, որ Աստված տվել է նրան արեգակի ներքո, դա է մնալու միայն նրա վաստակից։


Ինչ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, և ոչ մի ուրախության համար սրտիս վրա արգելք չդրեցի։ Քանզի իմ սիրտն ուրախ եղավ, որովհետև վայելեց իմ աշխատանքի պտուղները, և դա էլ իմ բաժինը եղավ իմ բոլոր աշխատանքներից։


Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։


Նրա համար սահմանվեց մշտական ռոճիկ, որը նրա կյանքի ամբողջ ընթացքում բաբելացիների արքայի կողմից տալիս էին նրան օրըստօրե՝ մինչև նրա մահվան օրը։


որ դուք ևս հնազանդ լինեք այդպիսիներին և բոլոր նրանց, ովքեր գործակից ու ծառայակից են նրանց։


Եվ այնտեղ Տիրոջ՝ ձեր Աստծու առջև կուտեք ձեր ընտանիքներով և կուրախանաք այն ամենի համար, ինչի որ հասել եք, և ինչի համար որ օրհնել է քեզ Տերը՝ քո Աստվածը։


Այլ դրանք կուտեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև, այն վայրում, որը Տերը՝ Աստված, կընտրի իր համար. ինչպես դու, այնպես էլ քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակվող պանդուխտը։ Եվ կուրախանաս Տիրոջ՝ քո Աստծու առաջ այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։


այնտեղ կուրախանաք դու, ղևտացին ու քեզ մոտ բնակվող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ Տերը՝ քո Աստվածը, տվել է քեզ ու քո ընտանիքին։


Եվ ես խորհեցի սիրտս զվարթացնելու մասին, ինչպես գինին է զվարթացնում մարմինս։ Սիրտս, սակայն, իմաստությամբ առաջնորդեց ինձ՝ զորանալու ուրախության մեջ, մինչև որ տեսնեմ, թե ո՛րն է բարին մարդկանց որդիների համար, որ իրենց կյանքի բոլոր օրերին գործում են արեգակի ներքո։


Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն և թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին, ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մեկն է վայելելու դրանք։ Սա ևս ունայնություն է ու ծանր ցավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ