Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԺՈՂՈՎՈՂ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

քանի որ լավ է ուխտ չանես, քան թե ուխտես և չկատարես։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ Աստծուն ուխտ անես, այն կատարելը մի՛ ուշացրու, որովհետև նա անմիտների հանդեպ բարեհաճ չէ. ինչ որ ուխտում ես, կատարի՛ր։

Տես գլուխը



ԺՈՂՈՎՈՂ 5:4
20 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,


Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր Բեթել և բնակվի՛ր այնտեղ։ Այնտեղ զոհասեղա՛ն պատրաստիր Աստծու համար, որը երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։


Վեր կենանք բարձրանանք Բեթել, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծու համար, ով լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղավ և ինձ պահպանեց իմ ուղևորության ընթացքում»։


Քեզնով փրկության ցնծությո՛ւնը տուր ինձ Եվ ամրացրո՛ւ ինձ քո հոգու իշխանությամբ։


Ասացի. «Այժմ սկսեցի. Այս է փոփոխությունը Բարձրյալի աջի»։


Որոգայթ է մարդու համար շտապելը և իր ինչքից նվիրելը, ուխտից հետո՝ զղջալը։


Տերը հայտնի պիտի դառնա եգիպտացիներին, և այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը, զոհեր ու ընծաներ մատուցեն, ուխտ պիտի դնեն Տիրոջը և կատարեն այն։


Ովքեր պահում էին ունայնությունն ու ստությունը, թողեցին իրենց ողորմությունը։


Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։


Մովսեսն Իսրայելի որդիների իշխաններին ասաց. «Ահա թե ի՛նչ է հրամայել Տերը.


Լսել եք դարձյալ, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Սուտ մի՛ երդվիր, այլ կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը» (Ղևտ. 19.12)։


Ողջակեզներ և մեղքերի համար արված զոհեր քեզ հաճելի չեղան։


Երբ նրան տեսավ, պատառոտեց իր զգեստները և ասաց. «Վա՜յ ինձ, դո՛ւստր իմ, դու ինձ ընկճեցիր, խոչ եղար աչքիս մեջ, որովհետև քեզ համար պարտավորություն ստանձնեցի Տիրոջ առաջ և չեմ կարող հետ դարձնել»։