Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԺՈՂՈՎՈՂ 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

քանի որ եթե մեկն ընկնի, իր ընկերը կկանգնեցնի նրան, բայց վա՛յ մենակին, որ ընկնի, և մեկը չկա, որ բարձրացնի նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնում է, և չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան։

Տես գլուխը



ԺՈՂՈՎՈՂ 4:10
17 Խաչաձեւ Հղումներ  

Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան։


Երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց. սա դարձավ նրա կինը և նրա համար որդի ծնեց։ Դավթի այս արածը չար երևաց Տիրոջ աչքին։


Քո աղախինը երկու որդի ուներ։ Երկուսը դաշտում կռվեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, և եղբայրներից մեկը մյուսին խփեց ու սպանեց։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։


Եվ եթե երկուսը միասին քնեն, կտաքացնեն միմյանց, բայց միայնակ մարդն ինչպե՞ս պիտի տաքանա։


Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար,


Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։


Ուստի միմյանց քաջալերե՛ք այս խոսքերով։


Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։


Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ ու գնաց Նոր՝ Դավթի մոտ, և նրան ուժ տվեց Տիրոջ անունով։