Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց. սա դարձավ նրա կինը և նրա համար որդի ծնեց։ Դավթի այս արածը չար երևաց Տիրոջ աչքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:27
16 Խաչաձեւ Հղումներ  

Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։


Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։


Այս ամբողջ կատարվածը չար երևաց Տիրոջ աչքին, և նա հարվածեց Իսրայելին։


ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկա հորը պետք է տա հիսուն երկդրամյա արծաթ, իսկ աղջիկը պետք է դառնա նրա կինը։ Տղամարդը երբեք չպետք է հանդգնի արձակել նրան։


Եվ քանի որ Օնանի արածն Աստված չար համարեց, ուստի նրան էլ սպանեց։


Եվ անօրենները չեն բնակվելու քո աչքերի առջև։ Անօրենություն գործողներին ատում ես դու,


Հեսսեից ծնվեց Դավիթ արքան։ Դավթից և Ուրիայի կնոջից ծնվեց Սողոմոնը.


Բայց եթե ասի՝ “Դու ինձ հաճելի չես”, թող ինձ անի այն, ինչ նրա աչքին հաճելի է»։


Երբ Աքաաբը լսեց, որ հեզրայելացի Նաբոթը մեռել է, իր հագուստները պատառոտեց ու քուրձ հագավ։ Դրանից հետո Աքաաբը եկավ ու ժառանգեց հեզրայելացի Նաբոթի այգին։


Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտա, քանի որ իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջև ու բարկացնելով նրան։


այդպես էլ ով մտնի ամուսնացած կնոջ մոտ. առանց պատժի չի մնա, և ոչ ոք չի արդարանա, ով մերձենա նրան։


Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խավարի հետ են։ Նրանք ասում են. «Ո՞վ կտեսնի մեզ, ո՞վ պիտի իմանա, թե ի՛նչ ենք անում»։


երբ դատարանում անիրավում է մարդուն, Տերը չի՞ տեսնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ