Անցա Աղբյուրի դարպասով ու Թագավորի ջրավազանի մոտով, բայց տեղ չկար, որ իմ գրաստը, որին հեծել էի, անցներ։
ԺՈՂՈՎՈՂ 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ջրավազաններ փորեցի ինձ համար անտառիս մայրիները ոռոգելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինձ համար ջրավազաններ սարքեցի, որպեսզի նրանցից ոռոգվի աճող անտառը։ |
Անցա Աղբյուրի դարպասով ու Թագավորի ջրավազանի մոտով, բայց տեղ չկար, որ իմ գրաստը, որին հեծել էի, անցներ։
Մի թուղթ էլ՝ ուղղված Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որ ինձ փայտ տա քաղաքի դարպասների և պարիսպի շինության և այն տան համար, ուր ես պիտի մտնեմ»։ Թագավորը տվեց, որովհետև իմ Աստծու ձեռքը բարությամբ էր վարվում ինձ հետ։
Ջրաբուխ ավազանի պարիսպը մինչև Դավթի քաղաքից իջնող աստիճանները ստանձնեց Ադիոնը՝ թագավորի իշխանը։
Նրանից հետո մինչև Դավթի գերեզմանի պարտեզը, մինչև արհեստական ջրաբուխը և մինչև Բեթագաբարին նորոգեց Ազբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի շրջակայքի իշխանը։
Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։
Նա կլինի հոսող ջրերի մոտ աճած ծառի նման և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի, չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։