Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ծառաներ և աղախիններ գնեցի, և ընդոծիններ ունեցա, և ավելի շատ հանդեր ու հոտեր ձեռք բերեցի, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղեմում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ստրուկներ և աղախիններ գնեցի, նաև իմ տանը ծնված ծառաներ ունեցա, շատ արջառներ և հոտեր ունեցա, ինձանից առաջ Երուսաղեմում եղածների մեջ ամենից ավելի։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 2:7
16 Խաչաձեւ Հղումներ  

Տերը Հոբի կյանքի վերջին շրջանն ավելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հոտի մեջ եղան տասնչորս հազար ոչխար ու այծ, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ, հազար մատակ էշ։


Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։


Սողոմոնի ծառաների որդիները. Սուտիի որդիները, Սափարաթի որդիները, Փարեդայի որդիները,


Տաճարի բոլոր սպասավորներն ու Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին։


Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։


Մովաբի Մոսա արքան ոչխարի հոտերի տեր էր և Իսրայելի արքային հարկ էր տալիս հարյուր հազար մաքի ու հարյուր հազար նրբագեղմ խոյ։


Աբրամն ավելացրեց. «Քանի որ ինձ զավակ չտվեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»։


Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայր Ղովտը գերի է ընկել, հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին։


Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։


Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”, և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել,


Սողոմոնի ծառաների որդիները. Սոտեի որդիները, Ասոփերաթի որդիները, Փակդուրայի որդիները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ