ԺՈՂՈՎՈՂ 12:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու երբ աղորիքի ձայնը տկարանա, պիտի փակվեն փողոցների դռները, պիտի զարթնեն աքլորականչին, և պիտի նվաղի երգող աղջիկների ձայնը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փողոցի դռները կփակվեն, աղորիքի ձայնը կտկարանա, և նա թռչնի ձայնից կարթնանա, և երգի բոլոր դուստրերը կթուլանան։ |
Երկա՛նք վերցրու, ալյո՛ւր աղա, դե՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետի միջով,
Դրանց միջից կվերացնեմ ուրախության ձայնը և ձայնը ցնծության, փեսայի ձայնը և ձայնը հարսի, երկանքի ձայնը և ճրագի լույսը։
Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների և փողհարների ու թմբկի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ,