Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 18:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների և փողհարների ու թմբկի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների ու փողահարների ձայնն այլևս քո մեջ չպիտի լսվի, և քո մեջ այլևս ոչ մի արհեստավոր չպիտի գտնվի, ու երկանքի ձայն այլևս չպիտի լսվի քո մեջ։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 18:22
10 Խաչաձեւ Հղումներ  

Նա երաժիշտներիդ բազմությունը ցրելու է, և քո մեջ երգի ձայներ այլևս չեն լսվելու։


Դրանց միջից կվերացնեմ ուրախության ձայնը և ձայնը ցնծության, փեսայի ձայնը և ձայնը հարսի, երկանքի ձայնը և ճրագի լույսը։


քանզի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ իմ աչքի առաջ և ձեր իսկ օրերում այդտեղից կվերացնեմ ձայնը ցնծության և ձայնն ուրախության, ձայնը փեսայի և ձայնը հարսի։


Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը և ցնծացողների ձայնը, հարսի ձայնը և փեսայի ձայնը, որպեսզի երկիրը անապատ դառնա»։


ու երբ աղորիքի ձայնը տկարանա, պիտի փակվեն փողոցների դռները, պիտի զարթնեն աքլորականչին, և պիտի նվաղի երգող աղջիկների ձայնը,


ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։


Պիտի ասեն. «Էլ չշարունակենք թշնամանքը և չզրկենք Սիոնի կույս դստերը»։ Ոտքի՛ կանգնիր և ծովո՛վ անցիր։ Սակայն թեկուզև դիմես դեպի Կիտիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։


Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու մեծ ամբոխ,


Գիշերն այն թող ցավերի մեջ լինի, և ուրախություն ու խնդություն թող չլինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ