ԺՈՂՈՎՈՂ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի չարիք էլ տեսա արեգակի ներքո, որն ակամայից է տեղի ունենում իշխանի երեսից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի չարիք էլ կա, որ տեսա արեգակի տակ. այն սխալմունքի նման, որ իշխանից է դուրս գալիս։ |
Արդարներին օգնական լինելուց փառքը մեծ է լինելու, իսկ ամբարիշտների տեղերում կոտորվում են մարդիկ։
Եթե իշխանավորը զայրանա քեզ վրա, տեղիցդ չշարժվես, քանի որ քաղցր աղաչանքը կարող է կանխել ծանր սխալները։
Արեգակի ներքո ես տեսա դարձյալ, որ որտեղ դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր, և որտեղ արդարություն կար, այնտեղ էր բարեպաշտը։
Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. ահա զրկվածներն արցունքների մեջ, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։
Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։