Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 10:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Մի չարիք էլ կա, որ տեսա արեգակի տակ. այն սխալմունքի նման, որ իշխանից է դուրս գալիս։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Մի չարիք էլ տեսա արեգակի ներքո, որն ակամայից է տեղի ունենում իշխանի երեսից։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 10:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Տեսա, որ դառը չարիք կա արեգակի տակ. այն հարստությունը, որ դիզվում է ի վնաս իր տիրոջ։


Սա չարիք է արեգակի տակ եղած բոլոր գործերի մեջ, որ բոլորի վախճանը միևնույն է. ու նաև մարդկանց որդիների սիրտը լի է չարությամբ, և նրանց սրտում խենթություն կա, մինչև ապրում են, իսկ հետո իջնում են մեռելների մոտ։


Մի չարիք կա, որ տեսել եմ արեգակի տակ, և դա ծանր է մարդկանց համար։


Ես շրջվեցի և ունայնություն տեսա արեգակի տակ։


Եվ ես շրջվեցի ու տեսա արևի տակ կատարվող բոլոր կեղեքումները. ահա կեղեքվածների արտասուք կար, բայց մխիթարիչ չունեին. նրանց կեղեքիչների ձեռքում՝ ուժ, բայց նրանք մխիթարիչ չունեին։


Արեգակի տակ նաև տեսա, որ իրավունքի նստավայրում անիրավություն կար, արդարության նստավայրում՝ անիրավություն։


Երբ արդարներն են ցնծում, փառքը մեծ է լինում, բայց երբ բարձրանում են անիրավները, մարդ թաքնվում է։


Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում.


Հիմարությունը շատ բարձր տեղերում է դրվում, իսկ հարուստները ցածր տեղում են նստում։


Անմիտին վայել չէ փափկությունը, էլ ո՞ւր մնաց ծառային՝ իշխանների վրա իշխելը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ