Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին՝ հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որին պիտի բերեիք ինձ մոտ»։ Եվ ասաց. «Աստված թող ողորմի քեզ, որդյա՛կ»։
ԹՎԵՐ 6:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն իր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ |
Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին՝ հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որին պիտի բերեիք ինձ մոտ»։ Եվ ասաց. «Աստված թող ողորմի քեզ, որդյա՛կ»։
Եվ ասաց. «Ես քո առաջ ցույց կտամ իմ փառքը և քեզ կհայտնեմ իմ անունը՝ Տեր. կողորմեմ նրան, ում ողորմելու եմ, և կգթամ նրան, ում գթալու եմ»։
Եվ այժմ աղաչե՛ք ձեր Աստծու երեսը և հաշտեցրե՛ք նրան. ձեր ձեռքով եղավ դա. մի՞թե աչառությամբ որևէ բան կվերցնեմ ձեզնից,- ասում է Ամենակալ Տերը։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։