ԹՎԵՐ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե խանդի ոգին տիրի մեկին, և նա խանդի իր կնոջը, բայց կինը մաքուր լինի, կամ եթե խանդի ոգին տիրի մեկին, ու նա խանդի իր կնոջը, և կինը պղծված լինի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, որ իր կինը պղծվել է, կամ խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, բայց կինը պղծված չլինի, |
Ինձ որպես կնիք դի՛ր քո սրտի վրա, որպես մատանի՝ քո աջ ձեռքին, քանզի սերը հզոր է մահվան պես, և նախանձը խիստ՝ դժոխքի նման. նրա թռիչքը, ինչպես հրի թռիչքը բոցե։
Դրա համար սպասի՛ր ինձ,- ասում է Տերը,- իմ հարության օրը վկայության համար։ Քանի որ իմ դատաստանն ազգերի դեմ է՝ բռնելու թագավորներին, նրանց վրա թափելու իմ բարկությունը, իմ սրտմտության ողջ բարկությունը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով կմաշվի ողջ երկիրը։
կամ երբ խանդի զգացում տիրի տղամարդուն, և նա խանդի իր կնոջը։ Այս դեպքում նա կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջև, իսկ քահանան նրա նկատմամբ պետք է կիրառի այս օրենքը։