Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 6:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Նրա ամուսինը լի է նախանձով և սրտմտությամբ և չի խնայելու դատաստանի օրը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Որովհետև նախանձը ամուսնու կատաղությունն է, և նա վրեժխնդրության օրը չի ընդունելու։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 6:34
12 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ որպես կնիք դի՛ր քո սրտի վրա, որպես մատանի՝ քո աջ ձեռքին, քանզի սերը հզոր է մահվան պես, և նախանձը խիստ՝ դժոխքի նման. նրա թռիչքը, ինչպես հրի թռիչքը բոցե։


Ցասումն անողորմ է, բարկությունը՝ սաստիկ, իսկ նախանձը պակաս չէ ոչ մեկից։


Եթե խանդի ոգին տիրի մեկին, և նա խանդի իր կնոջը, բայց կինը մաքուր լինի, կամ եթե խանդի ոգին տիրի մեկին, ու նա խանդի իր կնոջը, և կինը պղծված լինի,


Թե՞ ուզում ենք Տիրոջ արդար զայրույթը շարժել։ Մի՞թե նրանից ավելի ուժեղ ենք։


«Փենեեսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, մեղմեց Իսրայելի որդիների նկատմամբ ունեցած իմ զայրույթը, քանի որ նա նրանց մեջ իմ հանդեպ նախանձախնդրություն դրսևորեց։ Եվ ես Իսրայելի որդիներին իմ բարկությամբ չոչնչացրի։


Երբ տերը լսեց իր կնոջ պատմածը, թե՝ «Այսպես վարվեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացավ։


ցավ և անարգանք պիտի կրի, և երբեք չի կորչելու նրա նախատինքը։


իր թշնամությունը չի փոխանակելու ոչ մի փրկագնով, նույնիսկ առատ կաշառքով։


Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։


Ահա ձեզ վրա պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին։


և հղիացավ։ Նա մարդ ուղարկեց Դավթի մոտ և ասաց. «Ես հղի եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ