Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 երկու դեպքում էլ ամուսինն իր կնոջը թող տանի քահանայի մոտ և նրա համար մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր մատուցի՝ առանց վրան յուղ լցնելու և կնդրուկ դնելու, որովհետև դա խանդի ընծայաբերում է, հիշատակի ընծայաբերում, մեղքը հիշեցնող ընծայաբերում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 ապա այդ մարդը իր կնոջը պիտի բերի քահանայի մոտ և նրա համար որպես զոհ բերի մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր. դրա վրա յուղ չթափի, ոչ էլ կնդրուկ դնի վրան, որովհետև դա խանդի նվեր է, հիշատակի նվեր, որ մեղք է հիշեցնում։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 5:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի տան համար այլևս ապավեն չեն լինելու, որ անօրենություն է հիշեցնելու նրանց սրտի ուզածով գնալիս։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը»։


Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։


Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։


Սակայն նրանք տարեցտարի այդ զոհերով վերստին մեղքի հիշողության տակ էին մնում,


Նրան ինձ համար վարձեցի տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով և մի մատնաչափ գինիով։


«Եթե մեկը անարյուն ընծա մատուցի Տիրոջը, թող իր ընծան նաշիհ լինի, վրան ձիթայուղ լցնի ու կնդրուկ դնի։


Քահանան կնոջը թող բերի և կանգնեցնի Տիրոջ առջև,


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը Տիրոջը ընծա մատուցի հոտերից, արջառ կամ ոչխար թող լինի ձեր ընծան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ