Նրանցից ոմանք նշանակված էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշվով բերեն սպասքը ու հաշվով էլ տանեն։
ԹՎԵՐ 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա թող վերցնեն պաշտամունքի ողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, պատեն կապույտ կերպասով և ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով ու դնեն լծակների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կվերցնեն սրբարանում պաշտամունքի համար գործածվող ամբողջ սպասքը, կփաթաթեն կապույտ մի կերպասի մեջ, կծածկեն այծի կաշիներից ծածկոցով և կդնեն պատգարակի վրա։ |
Նրանցից ոմանք նշանակված էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշվով բերեն սպասքը ու հաշվով էլ տանեն։
Ոմանց էլ հանձնված էր սրբազան կահկարասու, նաշիհի, գինու, յուղի, կնդրուկի և այլ խնկերի հսկողությունը։
Քիրամը պատրաստեց զոհասեղանի մեծ պատառաքաղները, կաթսաները, կասկարաներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Նա վերջացրեց այն բոլոր գործերը, որ Սողոմոն արքան հրամայել էր պատրաստել Աստծու տան մեջ։
կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը. Քիրամը պատրաստեց մաքուր պղնձից և տարավ Սողոմոնի մոտ՝ Տիրոջ տունը։
Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհասեղանն ու Առաջավորության հացի սեղանը,
տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նույնպես մաքուր ոսկուց էին։ Ոսկուց պատրաստեց նաև Սրբություն սրբոց տանող ներսի դուռն ու տաճարի գլխավոր սրահի դռները։
Կպատրաստես այնպես, ինչպես ցույց կտամ քեզ լեռան վրա՝ իբրև նախօրինակ խորանի ու նրա ողջ սպասքի։ Այսպե՛ս պատրաստիր։
ծիսակատարության զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների զգեստները՝ ինձ քահանայություն անելու,
Նրանք թող պահպանեն Վկայության խորանի ամբողջ սպասքը և Իսրայելի որդիներին անհրաժեշտ խորանի ողջ ծառայությունը։
Ոսկե զոհասեղանը թող ծածկեն կապույտ կերպասով, դրա վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և ապա տեղադրեն բռնակները։
Այն թող ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով, իսկ դրա վրա կապույտ ձորձ գցեն, և ապա հագցնեն բռնակները։
Առաջավորության հացի սեղանը թող ծածկեն ծիրանի կերպասով, և դրա վրա դնեն ափսեները, խնկամանները, գավաթները և սափորները, որոնցով կատարում են նվիրաբերումը։ Դրա վրա պիտի լինի նաև հանապազօրյա հացը։
Այնուհետև կապույտ կերպասով թող ծածկեն լույսի աշտանակը, նրա երկու ճրագարանները, նրա բռնակները, նրա ճրագակալները և յուղի բոլոր ամանները, որոնցով պաշտամունք են կատարում։