Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Նրանցից ոմանք նշանակված էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշվով բերեն սպասքը ու հաշվով էլ տանեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Նրանցից ոմանք հոգ էին տանում պաշտամունքի ժամանակ գործածվող անոթներին. դրանք հաշվով ներս էին տանում և հաշվով էլ դուրս էին բերում։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:28
9 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը գանձատան վրա մարդիկ նշանակվեցին գանձերի, բերքի երախայրիքի և տասանորդների համար, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների և ղևտացիների բաժինը, ինչպես հրամայված էր Մովսեսի օրենքով, որովհետև Հուդայի երկրում մեծապես ուրախացել էին քահանաների ու ղևտացիների համար,


Նրանք բանակում էին Տիրոջ տան շուրջը, որովհետև նրանց էր հանձնարարված պահպանությունը և նրանց էին վստահված բանալիները, որպեսզի ամեն առավոտ բաց անեն տաճարի դռները։


Ոմանց էլ հանձնված էր սրբազան կահկարասու, նաշիհի, գինու, յուղի, կնդրուկի և այլ խնկերի հսկողությունը։


Ապա թող վերցնեն պաշտամունքի ողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, պատեն կապույտ կերպասով և ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով ու դնեն լծակների վրա։


Ղևտացիներն իրենց եղբայրներով հանդերձ Տիրոջ տան գանձերն ու սրբազան գանձերն էին հսկում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ