Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ16 կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը. Քիրամը պատրաստեց մաքուր պղնձից և տարավ Սողոմոնի մոտ՝ Տիրոջ տունը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ16 կաթսաները, թիակները, մսահան պատառաքաղներն ու այն բոլոր անոթները, որ Քիրամ-Աբին պատրաստեց փայլուն պղնձից Սողոմոն թագավորի հրամանով Տիրոջ տան համար։ Տես գլուխը |
կաթսաներ, տաք ջրի անոթներ, կոնքեր և ամբողջ կահկարասին, որ Քիրամն արել էր Սողոմոն արքայի պատվերով Տիրոջ տան մեջ։ Արքայի տան ու Տիրոջ տան քառասունութ սյուներն ու արքայի բոլոր պատվերները Քիրամը ամբողջապես պղնձից պատրաստեց։ Իսկ թե որքան պղինձ օգտագործեց այդ ամբողջ գործերն անելու համար, հնարավոր չէ ասել, քանի որ դրանց չափ ու սահման չկար։ Անգամ հնարավոր չէ ասել, թե որքան փայլուն պղինձ օգտագործվեց։