Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նույնպես մաքուր ոսկուց էին։ Ոսկուց պատրաստեց նաև Սրբություն սրբոց տանող ներսի դուռն ու տաճարի գլխավոր սրահի դռները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 պատրույգի կտրիչները, տաշտերը, տուփերը և բուրվառները՝ մաքուր ոսկուց, նաև տան դռները՝ սրբությունների սրբության ներսի դռան փեղկերն ու տաճարի տան դռները, բոլորը ոսկուց էին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:22
12 Խաչաձեւ Հղումներ  

Երկրորդ դռան վրա դրվագված էին քերովբեներ, արմավենիներ և թռչող թերթեր. այդ դրվագները պատված էին ոսկով, որ իջնում էր հորինվածքի վրա։


նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։


շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպեսզի Տիրոջ տան քանդված մասերը նորոգելու համար փայտ ու տաշած քարեր գնեն և անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։


Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով սպասավորություն էին անում, տարան։


կանթեղները, ճրագի ունելիները,


Այսպիսով ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար։ Ապա Սողոմոնը ներս տարավ իր հայր Դավթի սրբությունները, արծաթը, ոսկին ու սպասքը և դրեց Տիրոջ տան գանձարանը։


Դրա յուղամաններն ու յուղամանի տակի ափսեները կպատրաստես մաքուր ոսկուց։


Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։


Դրա յոթ ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները մաքուր ոսկուց էին։


Դահճապետն առավ նաև եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձե ամանեղենը, որոնցով սպասարկում էին։


երկու մուտք։ Երկու դռներն էլ երկուական փեղկ ունեին. երկու փեղկ՝ մեկ դուռը, երկու փեղկ՝ մյուսը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ