ԹՎԵՐ 33:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են կայանները Իսրայելի որդիների, որոնք Մովսեսի և Ահարոնի գլխավորությամբ իրենց զորքով դուրս ելան Եգիպտոսից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են Իսրայելի որդիների իշխանները, որոնք Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ իրենց զորքերով դուրս եկան Եգիպտոսի երկրից։ |
Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։
Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։
Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։
Դրա համար Աստված ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարավ դեպի Կարմիր ծով։ Իսրայելի որդիները եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ։
Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որոնց Աստված պատվիրեց Իսրայելի բոլոր որդիներին իրենց ողջ ունեցվածքով հանել եգիպտացիների երկրից։
Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։
Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ Իսրայելի որդիների երթն ու նրանց կայանները։ Սրանք են նրանց երթի կայանները։
Երբ Հակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, և Եգիպտոսը ճնշեց նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն առաքեց Մովսեսին ու Ահարոնին, մեր հայրերին հանեց Եգիպտոսից ու բնակեցրեց այս վայրում։