Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 33:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ Իսրայելի որդիների երթն ու նրանց կայանները։ Սրանք են նրանց երթի կայանները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ նրանց չվերթը բանակատեղիից բանակատեղի։ Սրանք են նրանց դրած բանակատեղիներն ըստ իրենց երթի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 33:2
8 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ինձ ասաց. “Գնա՛, քայլի՛ր այդ ժողովրդի առջևից, որպեսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ նրանց հայրերին երդումով խոստացա տալ նրանց”»։


Քորեբից մինչև Կադեսբառնեա, Սեիր լեռան ուղղությամբ, տասնմեկ օրվա ճանապարհ է։


Իսրայելի որդիները մեկնեցին ըստ Մովսեսի միջոցով Տիրոջ տված հրամանի։


Երբ մեկնելու երկրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն հարավային մասում բանակած գնդերը։ Երբ մեկնելու երրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն արևմտյան մասում բանակած գնդերը։ Եվ երբ հնչի մեկնելու չորրորդ ազդարարությունը, ճանապարհ թող ընկնեն հյուսիսային մասում բանակած գնդերը։ Մեկնելու ազդարարության փող թող փչեն ճանապարհ ընկնելիս։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Հեսուին, որ ամաղեկացիների հիշատակը ջնջելու եմ երկրի վրայից՝ երկնքի ներքո»։


Սրանք են կայանները Իսրայելի որդիների, որոնք Մովսեսի և Ահարոնի գլխավորությամբ իրենց զորքով դուրս ելան Եգիպտոսից։


Իսրայելի որդիները Ռամեսեից ճանապարհ ընկան առաջին ամսի տասնհինգերորդ օրը։ Զատկի հաջորդ օրը նրանք, բոլոր եգիպտացիների աչքի առջև, Աստծու հզոր պաշտպանությամբ ելան Եգիպտոսից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ