Մանասեի կես ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անվանապես նշանակված էին, որ Դավթին թագավոր դարձնեն։
ԹՎԵՐ 32:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսը Գադի որդիներին, Ռուբենի որդիներին, Հովսեփի որդիներից Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհովն արքայի թագավորությունը, Բասան երկրի Օվգ արքայի թագավորությունը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքներով, ինչպես նաև սահմանամերձ քաղաքներով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը նրանց, այսինքն՝ Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին և Հովսեփի որդի Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը և Բասանի Օգ թագավորի թագավորությունը, այդ երկիրն իր քաղաքներով, երկրի քաղաքների շուրջը գտնվող սահմաններով։ |
Մանասեի կես ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անվանապես նշանակված էին, որ Դավթին թագավոր դարձնեն։
Նրա եղբայրները՝ երկու հազար յոթ հարյուր հզոր մարդիկ, տոհմերի իշխաններ էին։ Դավիթ արքան նրանց Ռուբենի ու Գադի ցեղերի և Մանասեի կես ցեղի գնդի վերակացու նշանակեց Աստծու և արքայի բոլոր գործերի համար։
Ռուբենի ու Գադի որդիների և Մանասեի կես ցեղի զորավոր մարդիկ, որոնք սովոր էին պատերազմի, վահաններ ու սրեր ունեին և աղեղներ էին լարում. քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն՝ պատերազմի պատրաստ մարտիկներ էին։
Իսրայելի որդիները բազում անասուններ ունեին, բայց Ռուբենի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ Հազերի ու Գաղաադի շրջանները հոտերի համար հարմար արոտավայրեր են։
և Մանասեի կես ցեղն իրենց բաժինն ստացել են Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի դիմաց, հարավից դեպի արևելք ձգվող մասում»։
Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից.
Տիրոջ ծառա Մովսեսը և Իսրայելի որդիները ջարդեցին նրանց, և Տիրոջ ծառա Մովսեսը որպես ժառանգություն այն տվեց Ռուբենի և Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին։
որովհետև Մովսեսը երկու ցեղերին և Մանասեի կես ցեղին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում։ Բայց նրանց մեջ ղևտացիներին ժառանգություն չէր տվել։
Այժմ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորեց ձեր եղբայրներին, ինչպես որ նրանց ասել էր, ուստի հե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր տներն ու ձեր կալվածքների երկիրը, որ ձեզ տվել է Տիրոջ ծառա Մովսեսը Հորդանան գետի այն կողմում։
Մանասեի կես ցեղին Մովսեսը կալվածք էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն նրանց եղբայրների հետ կալվածք տվեց ծովեզերքին։ Երբ Հեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց.
Ով որ կարող էր, անցավ Հորդանան գետն ու գնաց Գադի և Գաղաադի երկիրը։ Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ողջ ժողովուրդը հեռացավ նրանից։