Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը անհոգությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի։
ԹՎԵՐ 31:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ասելով. «Ինչո՞ւ եք կենդանի թողել բոլոր կանանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ասաց նրանց. «Մի՞թե բոլոր կանանց ողջ թողեցիք։ |
Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը անհոգությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի։
չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։
Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարյուրապետների վրա՝
Այդ ժամանակ նվաճեցինք նրա բոլոր քաղաքները, մեկ առ մեկ ոչնչացրինք նրա բոլոր քաղաքները, նրանց կանանց ու նրանց ժառանգներին՝ ոչ ոքի կենդանի չթողնելով։
կխնայես կանանց, երեխաներին ու բոլոր անասուններին և այն ամենը, ինչ գտնվում է քաղաքում։ Ամբողջ ավարը կվերցնես քեզ և կուտես քո թշնամիների ունեցվածքը, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Հեսուն գրավեց ողջ երկիրը՝ լեռնայինն ու Նագեբը [հարավային շրջանները], դաշտային շրջաններն ու Ասեդովթը [լեռնալանջերը]։ Ոչնչացրեց երկրի բոլոր թագավորներին, նրանցից ոչ մեկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպես պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Ամբողջ ավարն ու անասուններն Իսրայելի որդիները կողոպտեցին, իսկ բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր էակ չթողեցին։
և նզովեցին այն։ Ինչ որ կար քաղաքում՝ այր թե կին, երիտասարդ թե ծեր, արջառ, ոչխար և էշ, բոլորը սրի քաշեցին։
Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։