Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 31:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով մոլորեցրին Իսրայելի որդիներին, որոնք հանուն Փոգովրի շեղվեցին Տիրոջից և արհամարհեցին նրա խոսքը, և Տիրոջ ժողովրդի վրա պատուհաս եկավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Չէ՞ որ նրանք, Բաղաամի խոսքով, պատճառ եղան, որ Իսրայելի որդիները Փոգորի գործում մեղանչեն Տիրոջ դեմ, և այդ հարվածն իջավ Տիրոջ ժողովրդի վրա։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 31:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց


Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։


Մի՞թե քիչ է մեզ համար Փոգովրի մեղքը, որից մինչև հիմա չենք մաքրվել, և որի համար Տիրոջ ժողովրդի վրա հարվածներ եկան։


Ձեր աչքերը տեսան, թե ինչ արեց Տերը Բելփեգովրին, երբ Տերը՝ մեր Աստվածը, ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր պաշտեցին Բելփեգովրին,


Իսկ հիմա ահա գնում եմ իմ տեղը։ Արի՛ քեզ հայտնեմ, թե այդ ժողովուրդն առաջիկայում ի՛նչ է անելու քո ժողովրդին»։


Ծակ կարաս է օտար տունը, իսկ օտար ջրհորը՝ նեղ։


որովհետև նրանք նենգությամբ թշնամություն են անում ձեզ. նրանք ձեզ դավեցին Փոգովրի միջոցով, նաև Մադիամի իշխանի դուստր Քազբիի՝ իրենց քրոջ միջոցով, որն սպանվեց Փոգովրի պատճառով սկսված կոտորածների օրը”»։


Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։


Վա՜յ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան և ըստ Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով, և կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։


Մյուս սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների թագավորներ Եվինին, Սուրին, Րոկոմին, Ուրին և Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագավորներին։ Սպանվածների հետ սրախողխող արեցին նաև Բեովրի որդի Բաղաամին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ