ԹՎԵՐ 3:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մերարիի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Մոոլի և Մուսի։ Ղևտացիների գնդերը, ըստ իրենց տոհմերի, սրանք են. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի տների։ |
Իդիթումի որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա և Մատաթիա։ Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի նվագակցությամբ գոհություն և փառաբանություն էին մատուցում Տիրոջը։
Ոտքի ելան ղևտացիները. Կահաթի տոհմից՝ Ամասիի որդի Մայեթը և Զաքարիայի որդի Հովելը, Մերարիի տոհմից՝ Աբդիի որդի Կիսը և Հելելի որդի Ազարիան, Գեթսոնի տոհմից՝ Զեմաթի որդի Հովան և Հովաքայի որդի Հովադան,
Քահանաները հաշվառված էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիները՝ ըստ իրենց դասերի և պաշտոնի։
Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Մերարիի որդիներն են Մոոլին ու Մուսին։ Սրանք Ղևիի նահապետական տներն են ըստ իրենց ընտանիքների։
Ղևիի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Շմավոնի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին։