Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Քահանաները հաշվառված էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիները՝ ըստ իրենց դասերի և պաշտոնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:17
14 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիները՝ ըստ իրենց ազգատոհմերի, իրենց տոհմերի իշխանները՝ համաձայն իրենց մարդահամարի, անունների թվի և անձերի, որոնք սպասավորության գործն էին կատարում Տիրոջ տանը։


Դավթի վերջին հրամաններից էր Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիների հաշվառումը։


Թեղմեղեքից, Թեղարեսայից, Քերուբից, Եդարից, Եմերից ելած ոմանք չկարողացան ցույց տալ իրենց տոհմը և իրենց՝ Իսրայելի զավակ լինելը, սրանք են.


Եզեկիան կարգեց քահանաների ու ղևտացիների դասերը, քահանաներից ու ղևտացիներից յուրաքանչյուրի դասը՝ ըստ իր սպասավորության, որպեսզի ողջակեզներ ու փրկության զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գոհաբանեն և ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մոտ։


Ղևիի ազգատոհմի մնացած որդիներն էին. Ամրամի որդիներից՝ Սուբայել, Հուդայիա, Աբադիա։


«Ղևտացիներին վերաբերող կարգն այս է. քսանհինգ տարեկանից սկսած միայն կարող են անցնել Վկայության խորանի սպասավորությանը։


Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի իշխանների կատարած հաշվառման արդյունքում բոլոր ղևտացիների թիվն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետական տների՝


Հաշվառվեցին նաև Մերարիի որդիներն ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների՝


Հաշվառվեցին նաև Գեթսոնի որդիներն ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների՝


քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու Վկայության խորանում և կատարելու են բոլոր գործերը։


Մերարիի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Մոոլի և Մուսի։ Ղևտացիների գնդերը, ըստ իրենց տոհմերի, սրանք են.


«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։


Մարդահամարի մեջ արձանագրված էին նաև նրանց տղաներն ու աղջիկները՝ ամբողջ բազմությամբ, քանի որ սրանք հավատարմորեն սրբագործեցին սրբարանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ