Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 3:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի տների։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Մերարիի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Մոոլի և Մուսի։ Ղևտացիների գնդերը, ըստ իրենց տոհմերի, սրանք են.

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 3:20
15 Խաչաձեւ Հղումներ  

Մերարիի որդիներից՝ Ասայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի,


Իդիթունից՝ Իդիթունի վեց որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա ու Մատաթիա, լինում էին իրենց հոր՝ Իդիթունի հսկողության տակ, որը քնարով մարգարեանում էր՝ Տիրոջը գոհություն և օրհնություն երգելով։


Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի։


Մերարիի որդիները՝ Մոողի, նրա որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Սեմեի, նրա որդին՝ Օզա,


Ոտքի ելան ղևտացիները՝ Ամեսայիի որդի Մաաթը, Ազարիայի որդի Հովելը, Կահաթի տոհմի որդիները, Մերարիի որդիներից Աբդիի որդի Կիսը, Հալելելի որդի Ազարիան, Գերսոնի տոհմից Զամմայի որդի Հովաքը, Հովաքի որդի Եդենը,


Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։


Ղևիի որդիների անունները, ըստ իրենց ծնունդների, սրանք են՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։


Մերարի որդիներն են՝ Մոողի և Մուսի։ Սրանք են Ղևիի տոհմերն ըստ իրենց ծնունդների։


Ղևիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Սեմեիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին։


Կահաթի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։


Գերսոնից եղան Ղոբենյանց տոհմը և Սեմեյանց տոհմը. Գերսոնյանց տոհմերը սրանք են։


Մերարիից եղան Մոողյանց տոհմը և Մուսյանց տոհմը. Մերարիի տոհմերը սրանք են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ