ԹՎԵՐ 29:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրորդ օրը կմատուցեք տասներկու զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկրորդ օրը՝ տասներկու զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ |
«Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցլերի ու նոխազների արյունը չեմ ուզում,
Քանզի կամենում եմ ողորմություն և ոչ թե զոհաբերություն, և առավել Աստծու գիտություն, քան ողջակեզներ։
Յոթ օր ողջակեզնե՛ր մատուցեք Տիրոջը և յոթերորդ օրը սուրբ հավա՛ք արեք։ Ողջակե՛զ մատուցեք Տիրոջը, որովհետև դա տոնի վերջին օրն է։ Այդ օրը առտնին ոչ մի գործ չանեք։
Ողջակեզներ և զոհե՛ր մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Առաջին օրը՝ նախրից տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. բոլորն էլ թող առանց արատի լինեն։
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։