Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 29:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ողջակեզներ և զոհե՛ր մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Առաջին օրը՝ նախրից տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. բոլորն էլ թող առանց արատի լինեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար կմատուցեք տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. դրանք անարատ պետք է լինեն։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 29:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կատարեցին Տաղավարահարաց տոնը՝ ըստ գրվածի և ամեն օր ողջակեզ մատուցեցին այն թվով, որքան պատվիրված էր իրենց։


«Ամիսների առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից երկու զվարակ, մի խոյ, և մեկ տարեկան յոթ գառ։


Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։


Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։


Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։


Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք երկու զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։


Տիրոջը ողջակեզ և ընծա մատուցեք երկու զվարակ նախրից, մեկ խոյ, արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։


«Նույն յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ հավա՛ք արեք. ոչ մի աշխատանք չկատարեք և յոթ օր Տիրոջ տո՛նը տոնեք։


Տասներեք զվարակներից յուրաքանչյուրի հետ կընծայաբերեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, երկու խոյերից յուրաքանչյուրի հետ՝ երկու տասներորդ,


Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ