Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։
Դրա հետ վաղ առավոտյան կմատուցի նաև մաննա արդուի չափի մեկ վեցերորդ մասով և քսեստի մեկ երրորդի չափով յուղ՝ ազնիվ ալյուրին խառնելու համար։ Մաննայի ընծայումը Տիրոջը հավիտենական հրահանգ է.