Անցյալում, երբ Սավուղը մեր թագավորն էր, դու էիր Իսրայելին առաջնորդողը և ի մի հավաքողը։ Տերը քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելին՝ իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայելի առաջնորդը”»։
ԹՎԵՐ 27:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ կարողանա առաջնորդել նրան, որ դուրս հանի և ներս բերի նրանց, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որ նրանց առջև դուրս գա և նրանց առջև մտնի, նրանց հանի և նրանց մտցնի, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չլինի այն ոչխարների նման, որոնք հովիվ չունեն»։ |
Անցյալում, երբ Սավուղը մեր թագավորն էր, դու էիր Իսրայելին առաջնորդողը և ի մի հավաքողը։ Տերը քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելին՝ իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայելի առաջնորդը”»։
Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտությունը։ Ես տեսա, թե ինչպես ողջ Իսրայելը ցրված է լեռների վրա իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ։ Եվ Տերն ասաց. “Դրանք տերեր չունեն, թող ամեն մեկն իր տունը դառնա խաղաղությամբ”»։
Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։
և արքայի շուրջը պահպանություն կանեք՝ ձեռքում ունենալով ձեր զենքերը, և ով շարքերին մոտենա, թող մեռնի»։ Եվ ինքը թագավորի հետ էր մտնելիս և ելնելիս։
Ինձ իմաստնություն ու իմացությո՛ւն տուր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապես ո՞վ պիտի ղեկավարի քո այս մեծ ժողովրդին»։
Միքիան ասաց. «Տեսա, որ իսրայելացիները ցրված են լեռների վրա հովիվ չունեցող ոչխարների պես, և Տերն ասաց. “Սրանք առաջնորդ չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։
Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին, և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին, որովհետև բժշկություն չկար»։
«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։
Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։
Տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։
Հիսուսը, նավակից դուրս ելնելով, մի ահռելի բազմություն տեսավ և գթաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների, և սկսեց շատ բաներ ուսուցանել նրանց։
Ապա նրանց ասաց. «Այսօր ես հարյուր քսան տարեկան եմ, այլևս չեմ կարող ելնել ու մտնել։ Որովհետև Տերն ինձ ասել է՝ “Հորդանան գետը չես անցնի”։
Սավուղը, նրան հազարապետ կարգելով, իր մոտից հեռացրեց, և Դավիթը ժողովրդի մեջ ելումուտ էր անում։
Մենք ևս այլ ազգերի նման լինենք, մեր թագավորը թող մեզ դատի, մեզ առաջնորդի և պատերազմի մեր պատերազմը»։