Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 և արքայի շուրջը պահպանություն կանեք՝ ձեռքում ունենալով ձեր զենքերը, և ով շարքերին մոտենա, թող մեռնի»։ Եվ ինքը թագավորի հետ էր մտնելիս և ելնելիս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ չորս կողմից շրջապատե՛ք թագավորին՝ ամեն մարդ զենքը ձեռքին, և ով կմտնի շարքերի մեջ, կսպանվի, և թագավորի հետ կլինեք նրա դուրս գալու և ներս մտնելու ժամանակ»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:8
7 Խաչաձեւ Հղումներ  

Ղևտացիները, ամեն մեկն իր ձեռքին զենք ունենալով, պետք է շրջապատեն արքային։ Ով տուն մտնի, կսպանվի։ Նրանք պետք է ուղեկցեն արքային ելումուտ անելիս»։


Հովիդայե քահանան պատվիրեց զորքի հարյուրապետներին՝ ասելով. «Դո՛ւրս բերեք նրան շարքերից, և ով որ գնա նրա հետևից, թող սրով սպանվի»։ Քահանան չէր ուզում, որ նա Տիրոջ տանը սպանվի։


որ կարողանա առաջնորդել նրան, որ դուրս հանի և ներս բերի նրանց, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն»։


Եթե մեկը մտադրվելով նենգությամբ սպանի իր նմանին, անգամ եթե փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, նրան պիտի պոկել զոհասեղանից ու սպանել։


«Նշանակի՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ հոգիների ու բոլոր մարմինների, մի այր այս ժողովրդի վրա,


Մյուս երկու խմբերը, որոնք եկող շաբաթ օրը ծառայության մեջ չեն, թող գան և պահպանեն Տիրոջ տունը, որտեղ գտնվում է թագավորը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ